CHAMPIONS LEAGUE. Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Ինտերի» դեմ խաղի համար

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ մրցափուլում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կընդունի «Ինտերին»:

«Արքայական» ակումբի մարզչական շտաբը 23 ֆուտբոլիստի է հայտավորել Իտալիայի չեմպիոնի դեմ հանդիպման համար: Հիշեցնենք, որ «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածքի պատճառով բաց է թողնելու խաղը:

«Ռեալ» – «Ինտեր» հանդիպումը կայանալու է այսօր և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:55-ին:

https://twitter.com/realmadrid/status/1467857753720954880