CHAMPIONS LEAGUE. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Բավարիայի» հետ խաղի համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտացուցակում է ընդգրկել է 23 ֆուտբոլիստի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ հանդիպման համար։

Հայտացուցակից դուրս են մնացել հարձակվողներ Անսու Ֆատին, Մարտին Բրեյթվեյթը, Սերխիո Ագուերոն, կիսապաշտպաններ Պեդրին և Սերժի Ռոբերտոն։

Հայտացուցակը.

Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Դեստ, Պիկե, Արաուխո, Բուսկետս, Պուչ, Դեմբելե, Դեպայ, Դեմիր, Նետու, Կոուտինյո, Լանգլե, Լյուկ դե Յոնգ, Ֆրենկի դե Յոնգ, Ալբա, Մինգեսա, Գարսիա, Ումտիտի, Պենյա, Նիկո, Գավի, Բալդե, Ախոմաշ.

Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, «Բարսելոնան» կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։