Ստեֆանո Պիոլի. ««Լիվերպուլը» բարձր ճնշում կգործադրի, բայց մենք լավ գիտենք նրանց»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից իր սպասելիքներով։

«Մենք արդեն շատ կարևոր հանդիպումներ ենք անցկացրել և դեռ շատ ենք խաղալու։ Այս խաղից առաջ մենք մշակել ենք ամեն մանրուք։

«Միլանը» պետք է ուժեղ մոտենա նրան, քանի որ մենք կհանդիպենք մի թիմի, որը կարող է հաղթել Չեմպիոնների Լիգայում։

Իբրահիմովիչը մեր տրամադրության տակ միակ հարձակվողը չէ. Որքան անկանխատեսելի լինենք, այնքան շատ խնդիրներ կարող ենք ստեղծել։

«Լիվերպուլը» բարձր ճնշում կգործադրի, բայց մենք լավ գիտենք նրանց, և եթե կարողանանք դուրս գալ նրանց ճնշումից, կկարողանանք շանսեր ստեղծել:

«Միլանը» պետք է մրցունակ լինի ինչպես Իտալիայում, այնպես էլ Եվրագավաթներում։ Եվրոպա Լիգայում հնարավորինս լավ հանդես կգանք, եթե խմբում զբաղեցնենք երրորդ տեղը, բայց այժմ կարևոր է միայն վաղվա հանդիպումը։

Մենք ցանկանում ենք խաղալ աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ, որպեսզի տեսնենք մեր մակարդակը»,- ​​ասել է Պիոլին: