Յուրգեն Կլոպը խոսել է «Միլանի» դեմ կայանալիք խաղի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղի վերաբերյալ իր մտքերով։

«Միլանի» հետ խաղից հետո մենք պետք է նույնքան խաղ անցկացնենք նույն ժամանակահատվածում։ Մենք ստիպված կլինենք ռոտացիայի ենթարկել կազմը, դա հասկանալի է։ Մենք պետք է սա անենք։ Սա սովորական պատմություն է։ Խաղերի ավելի մեծ ինտենսիվության համար անհրաժեշտ են վերադասավորումներ և թարմ խաղացողներ: Սա է ամբողջ իմաստը:

Հաջողության կարելի է հասնել միայն ֆանտաստիկ կազմով: Մենք իրար լավ ենք ճանաչում վաղուց։ Մենք գիտենք մեր դերերը, և մեր ֆուտբոլը անցյալի համեմատ ավելի բարդ է դարձել։ Տղաները հիանալի հարաբերություններ ունեն։ Մենք լավ կազմ ունենք»,- Կլոպի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների Լիգայի «Միլան» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում։ Այս պահին «Միլանը» 4 միավորով B խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը։ «Լիվերպուլը» 1-ինն է (15 միավոր), «Պորտուն»՝ 2-րդ (5), «Ատլետիկոն»՝ 4-րդ (4):