Հակիմ Զիեշը հայտնել է իր նախկին ակումբ վերադառնալու ցանկության մասին

«Չելսիի» վինգեր Հակիմ Զիեշն ասել է, որ կցանկանար ապագայում վերադառնալ իր նախկի ակումբ՝ «Այաքս»։

«Կցանկանայի նորից խաղալ «Այաքսում»: Այնտեղ ես անցկացրել եմ իմ կարիերայի հրաշալի տարիները։ Այնտեղ ինձ զգում էի ինչպես տանը։ Եթե ​​որոշումը կախված լինի բացառապես ինձնից, ապա դա անպայման տեղի կունենա»,- մարոկկացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal.com պորտալը։

Հիշեցնենք, որ Զիեշն «Այաքսի» կազմում հանդես է եկել 2016-2020 թվականներին, հենց որտեղից էլ տեղափոխվել էր լոնդոնյան ակումբ: