CHAMPIONS LEAGUE. Գարեթ Բեյլը կարող է մասնակցել «Ինտերի» դեմ խաղին

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Ինտերի» հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է France Info-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ուելսցի ֆուտբոլիստն արդեն մարզվել է թիմի հետ:

Նշենք, որ 32-ամյա հարձակվողը նոյեմբերին սրունքի վնասվածք էր ստացել Ուելսի հավաքականի կազմում՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի Բելառուսի ընտրանու դեմ հանդիպմանը (5:1):

Այս մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում 3 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում և դարձել 1 գոլի հեղինակ։

«Ռեալ» – «Ինտեր» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։