Հայտնի է դարձել, թե քանի միավոր են ստացել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում լավագույն 5-ում ընդգրկված ֆուտբոլիստները։
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, որը յոթերորդ անգամ նվաճեց մրցանակը, վաստակել է 613 միավոր։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 580:
«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն հավաքել է 460 միավոր, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման՝ 239, իսկ «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն՝ 186։