Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման չի մասնակցի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը:
Ինչպես հայտնում է Gol-ը, Բենզեման, ով, ամենայն հավանականությամբ, կլինի քվեարկության լավագույն 5-յակում, երկուշաբթի օրը մեկնել է Լիոն և չի մասնակցի տոնական միջոցառմանը։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Փարիզի «Շատել» թատրոնում։ Մրցանակը ստանալու ֆավորիտներ են համարվում Լիոնել Մեսսին և Ռոբերտ Լևանդովսկին։