Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 3-ից 12-ը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին՝ Ցյուրիխում:
Մրցաշարին կմասնակցի 7 ակումբ. սաուդյան «Ալ-Խիլյալը», եգիպտական «Ալ-Ախլին», մեքսիկական «Մոնտերեյը», Նոր Զելանդիայի՝ «Օկլենդ Սիթին», էմիրաթական «Ալ-Ջազիան», անգլիական «Չելսին» և բրազիլական «Պալմեյրասը»:
Ի սկզբանե մրցաշարը պետք է տեղի ունենար Ճապոնիայում՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին, սակայն երկրի իշխանությունները որոշում են կայացրել հրաժարվել անցկացումից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: