Հայտնի է՝ ով կլինի Ուրուգվայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը

«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն մոտ է Ուրուգվայի հավաքականը գլխավորելուն:

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ Ուրուգվայի ֆուտբոլային միությունը 45-ամյա մասնագետին մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկել:

Հիշեցնենք, որ օրերս հարավամերիկյան ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր Օսկար Տաբարեսը, ով վերջին 15 տարվա ընթացքում մարզում էր ազգային թիմը: