«Ռոստովի» նախկին մարզական տնօրեն Փոլ Էշվորթը ներգրավված է City Football Group-ի և «Սպարտակի» ղեկավարության միջև բանակցություններում, հայտնում է Чемпионшип-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
«Այս պահին Էշվորթը գտնվում է Մոսկվայում և շատ ժամանակ է անցկացնում «Սպարտակի» ակադեմիայում։ Անգլիացին հարցազրույց է վերցնում ակադեմիայի աշխատակիցներից և գնահատում դրա արդյունավետությունը CFG-ի խնդրանքով»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ «Սպարտակը» հաստատել էր, որ բանակցություններ են ընթանում City Football Group-ի հետ։
Հիշեցնենք, որ Էշվորթն աշխատել է «Ռոստովում» 2004/05 մրցաշրջանում։ Նա գլխավոր մարզչի պաշտոնակատարն էր երկու խաղում։