«Նապոլիի» առաջատարներից մեկը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ խաղը

Իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին վնսավածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի «Բարսելոնայի» հետ դիմակայության առաջին խաղը: Ֆուտբոլիստը դեռ չի հասցրել ապաքինվել վնասվածքից:

Հիշեցնենք, որ սենեգալցի պաշտպանը դեկտեմբերին ազդրի վնասվածք էր ստացել: Այս տարի Կուլիբալին միայն մեկ հանդիպման է մասնակցել: