Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հայտնել է, որ պատրաստ է աշխատանքի վերադառնալ Ռուսաստանի հավաքական կամ գլխավորել Լեհաստանի հավաքականը առաջարկների դեպքում։
Թիմերը միմյանց դեմ կխաղան փլեյ-օֆֆում՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգրի համար պայքարում։
– Եթե խաղերից առաջ ձեզ առաջարկեն գլխավորել Լեհաստանի հավաքականը, կհամաձայնե՞ք։
-Նախ՝ մարզիչ ունի։ Եվ, երկրորդ, եթե առաջարկվի՝ այո։
– Իսկ եթե ՌՖՄ-ն ցանկանա՞ վերադառնալ մեր հավաքական։
– Այո, նույնպես, – ասել է Չերչեսովը:
Չերչեսովը Ռուսաստանի հավաքականը գլխավորել է 2016-ից 2021 թվականներին։ Աշխարհի 2018 թվականի առաջնությունում նրա գլխավորությամբ թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Լեհաստանում նա աշխատել է «Լեգիայի» հետ (2015/16թթ) և թիմի հետ հաղթել երկրի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում: