Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը կիսվել է ԱԱ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքների վերաբերյալ իր մտքերով։
Կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը կխաղա Լեհաստանի հավաքականի հետ։
«Լեհաստան նշանակում է Լեհաստան, մեծ տարբերություն չկա, թե ում հետ խաղալ:
Սրանք այն հավաքականներն են, որոնք պայքարում են Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունքի համար։ Սրանով ամեն ինչ ասված է, այստեղ թույլ հավաքականներ չկան։ Լավ է, որ խաղում ենք տանը։
Հուսով եմ՝ հանդիպումը կանցկացվի երկրպագուների ներկայությամբ։ Մեր երկրպագուները միշտ լրացուցիչ աջակցություն և մոտիվացիա են»,- ասել է Գոլովինը: