Ինֆանտինոն քննադատել է ԱԱ-ն 2 տարին մեկ անգամ անցկացնելու գաղափարի ընդդիմադիրներին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կոշտ է պատասխանել աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ անցկացնելու գաղափարի ընդդիմադիրներին:

«Հակառակորդները նրանք են, ովքեր վերևում են գտնվում: Դա պատահում է կյանքի բոլոր ոլորտներում, երբ տեղի են ունենում ռեֆորմներ և փոփոխություններ, ու նրանք, ովքեր վերևում են գտնվում, չեն ցանկանում ոչինչ փոխել:

Նրանք, հավանաբար, զգուշանում են, որ եթե ինչ-որ բան փոխվի, ապա իրենց առաջատարի դիրքերը կհայտնվեն վտանգի տակ», – Ինֆանտինոյի խոսքերն է փոխանցում AP-ն: