Լեո Մեսսին «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում շատ վատ վիճակագրություն է գրանցել

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է ՊՍԺ-ին (2:1):

Այս խաղում փարիզցիների հարձակվող Լիոնել Մեսսին 1 հարված կատարեց, որն արգելափակվեց մրցակցի պաշտպանների կողմից։ Նրա փոխանցումները 89%-ով ճշգրիտ էին (44 փոխանցումից 39-ը):

Մեսսին նաև դրիբլինգի մեկ փորձ կատարեց, որը հաջող ստացվեց և 7 անգամ կորցրեց գնդակը։