«Ոսկե գնդակի» այս տարվա հաղթողի գլխավոր ֆավորիտները՝ ըստ Լուիշ Ֆիգուի

«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն նշել է այն ֆուտբոլիստներին, որոնց նա տեսնում է որպես այս տարվա «Ոսկե գնդակի» հաղթողի գլխավոր թեկնածուներ։

«Ո՞վ է հավակնում հաղթել. Այդ խաղացողներն իսկապես շատ են: Լևանդովսկին արժանի էր հաղթանակի նախորդ տարի և մնում է նրանցից մեկը, որն արժանի է դրան:

Հետո գալիս են մշտական ​​հավակնորդները՝ Կրիշտիանոն և Մեսսին: Բենզեման նույնպես լավ տարի անցկացրեց և բավական փաստարկներ ունի հաղթելու համար»,- ասել է Ֆիգուն: