«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Բավարիայի» հետ դեկտեմբերի 9-ին կայանալիք հանդիպման մասին:
«Այն, որ թիմն այսպես է խաղում, ինչպես «Բենֆիկայի» դեմ, ինձ լավատեսություն է ներշնչում: Եթե այսպես խաղանք, ապա կկարողանանք ցանկացած թիմի հետ մրցակցել:
Մեր խաղը հաշվի առնելով՝ ի զորու ենք հաղթել Մյունխենում: Ամեն ինչ դեռ մեզնից է կախված, դա լավ նորություն է», – 41-ամյա մարզչի խոսքերն է փոխանցում ESPN-ը: