Ալեգրի. ««Յուվենտուսն» ավելի ուժեղ կդառնա անգամ նման պարտություններից հետո»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Չելսիից» կրած պարտության (0:4) մասին:

«Մենք հիասթափված ենք, որ 4 գոլ բաց թողեցինք, բայց գլխավոր խնդիրը՝ 1/8 եզրափակիչ դուրս գալը մենք լուծեցինք:

Կային պահեր, երբ մենք կորցնում էինք գնդակը, երբ փորձում էինք արագ հարձակման անցնել, թեև պետք է ձգտեինք պահել վերահսկողությունը: Թուրինում ամբողջ 90 րոպեների ընթացքում մենք ուշադիր խաղաղցինք պաշտպանությունում, իսկ այսօր դա ընդամենը 45 րոպե արեցինք, ինչից հետո հանձնվեցինք:

Մենք գիտենք մեր ուժեղ և թույլ կողմերը: Անգամ այսպիսի պարտություններից հետո մենք ավելի ուժեղ ենք դառնում», – Ալեգրիին է ցիտում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: