Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Վիլյառեալին» (2:0):
Այսպիսով, անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար Մայքլ Կարիկը հաղթանակ տարավ իր առաջին խաղում։
Նա դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին անգլիացի մարզիչը 1931 թվականից ի վեր, ով հաղթեց իր դեբյուտային խաղում ակումբի ղեկին։ Այն ժամանակ Ուոլտեր Քրիքմանին էր հաջողվել հաղթել դեբյուտային խաղում:
F խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը: