Կրիշտիանու Ռոնալդուն «Վիլյառեալի» հետ խաղում յուրահատուկ հակառեկորդ է գրանցել

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց  «Վիլյառեալին»  (2:0):

Անգլիական թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 35-րդ րոպեին տուգանային հարվածի ժամանակ գնդակն ուղարկեց պատ կազմած ֆուտբոլիստների ուղղությամբ:

Պորտուգալացին 2016 թվականի սեպտեմբերից չի կարողանում Չեմպիոնների Լիգայում տուգանային հարվածից գոլ խփել։ Նրա վերջին 34 հարվածներն անհաջող են եղել:

Մինչև «Մանչեսթեր Յունայթեդին» միանալը Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում 71 տուգանային հարված է կատարել և մեկ գոլ խփել: 48 դեպքում գնդակը դիպել է պատին։