«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (2:0):
Կրիշտիանուի գոլն ապահովեց անգլիական ակումբի հաղթանակը խաղում։ Սա պորտուգալացու երրորդ հաղթական գոլն է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում: Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» 3 հաղթանակ է տարել այս մրցաշարում։
Ռոնալդուն նախկինում հաղթական գոլեր է խփել «Վիլյառեալի» (2:1) և «Ատալանտայի» (3:2) դեմ խաղում: