Ջոն Թերի. «Նրանք իրենց սերնդի լավագույններն են»

«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին բարձր է գնահատել «Յուվենտուսի» պաշտպաններ Ջորջիո Կյելինիի և Լեոնարդո Բոնուչիի խաղը և կիսվել «Չելսի»-«Յուվենտուս» Չեմպիոնների Լիգայի խաղից իր  ակնկալիքներով։

Բոնուչին և Կյելինին իրենց սերնդի լավագույններն են, երկու բարձրակարգ խաղացողներ: Ես ինքս ուսումնասիրել եմ նրանց խաղը, միշտ ուսումնասիրել եմ իտալացիներին։ Ամեն ինչ սկսվեց Բարեզից և Մալդինիից, ինձ համար բացարձակ լեգենդ, մարդ, ով ամեն ինչ անում էր այնպես, որ պարզ թվա: Ոչ մի պաշտպան չուներ իր նման բնական ոճը:

Այսօր «Չելսին» կհաղթի 2:0 հաշվով, քանի որ «Չելսին» լավ վիճակում է և Թուրինում կրած պարտությունից հետո խնդիրներ չի ունեցել»,- ասել է Թերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: