«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Շատ դժվար է։ Երբեմն, երբ Մեսսին ստանում է գնդակը, չգիտես ինչ անել: Երբեմն նույնիսկ ինքը չգիտի. ՊՍԺ-ի յուրաքանչյուր հարձակվող կարող է աստղ դառնալ աշխարհի ցանկացած թիմում, բայց այստեղ չորսն էլ նույն թիմում են։
Շատ ուրախ եմ, որ Մեսսին դեռ խաղում է այս մակարդակով և որակյալ ֆուտբոլ է ցուցադրում։
Այն, ինչ արել են այս երկու տղաները (Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն) գրեթե անհնար է կրկնել: Մենք կարող ենք նման բան տեսնել, բայց չեմ կարծում, որ դա լինի: Սա եզակի բան է, կարծում եմ: Գրեթե անհնար է գտնել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Կրիշտիանոն և Մեսսին: Նրանք դժվար թե կարողանան նման բան անել»,- ասել է Գվարդիոլան:
«Մանչեսթեր Սիթին» վաղը՝ նոյեմբերի 24-ին սեփական հարկի տակ կխաղա ՊՍԺ-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: