Մարիո Մանջուկիչն ընդգրկվել է Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբում (լուսանկար)

«Բավարիայի», «Ատլետիկոյի», «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչն ընդգրկվել է Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբում: Այս մասին հայտնում է աշխարհի փոխչեմպիոնների մամուլի ծառայությունը:

35-ամյա Մանջուկիչն ազգային թիմում հանդես էր եկել 2007-2018 թվականներին և անցկացրած 89 խաղում խփել էր 33 գոլ: Նա ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր այս տարվա սեպտեմբերին:

https://twitter.com/HNS_CFF/status/1462766894780665856?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1462766894780665856%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.soccer.ru%2Fnews%2F1292868%2Fmandzhukich-mario-horvatiya