Պաշտոնական. 74-ամյա Օսկար Տաբարեսը հեռացվեց Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Օսկար Տաբարեսը հեռացվել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Սա Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքն է հայտնում։

74-ամյա մասնագետը ազգային հավաքականը գլխավորում էր 2006 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը 2011 թվականին նվաճեց Ամերիկայի գավաթը։

ԱԱ-2022-ի (Հարավային Ամերիկա) ընտրական փուլի աղյուսակում Ուրուգվայի հավաքականը 16 միավորով զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։

2016 թվականին Օսկար Տաբարեսի մոտ ախտորոշվել է Գիլեն-Բարեի համախտանիշ։ 2016 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ Տաբարեսը նախ քայլում էր հենակներով, իսկ հետո սկսեց շարժվել էլեկտրական հաշմանդամային սայլակով։