Տեր Շտեգենը հրաժարվել է անգլիական ակումբ տեղափոխությունից

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մտադիր չէ տեղափոխվել «Նյուքասլ», տեղեկացնում է Diario Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն հրաժարվել է դիտարկել «կաչաղակների» առաջարկը:

Տեղեկություն կա, որ «Նյուքասլը» պատրաստ է 55 միլիոն եվրո առաջարկել դարպասապահի համար: