Ֆերնանդու Սանտուշը խոսել է Պորտուգալիայի հավաքականից իր հնարավոր հեռանալու մասին:
– Դուք Սերբիայից կրած պարտությունից հետո ձեր հնարավոր հեռանալու մասին խոսե՞լ եք Ֆերնանդու Գոմեշի հետ (Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար):
– Ո՛չ, ես անգամ չեմ մտածել այդ մասին: Երբ ես 2014 թվականին համաձայնության եկա Գոմեշի հետ, ասացի, որ եթե ես չկատարեմ առաջադրանքը, հենց նույն օրն ինքս կհեռանամ՝ առանց ինչ-որ խոսակցությունների:
– Դուք կհեռանա՞ք, եթե դուրս չգաք ԱԱ-2022:
– Դա տեղի չի ունենա: Սակայն եթե տեղի ունենա, ապա ես կհեռանամ», – Սանտուշի խոսքերն է մեբջերում Record-ը: