«Շալկեի» նախկին ֆուտբոլիստ Հիանիկ Կամբան դատապարտվել է ազատազրկման՝ կյանքի ապահովագրության խարդախության ժամանակ իր մահը կեղծելու համար, որի արդյունքում նա և իր կինը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ են վաստակել:
35-ամյա Կամբան և նրա 41-ամյա կինը նախօրեին դատապարտվել են 3 տարի 10 ամսվա ազատազրկման՝ խարդախության համար։
Բարդ խարդախությունը սկսվել է 2016 թվականին, երբ Կամբան մեկնել է իր հայրենիք՝ ԴՀ Կոնգո: 2016 թվականի հունվարի 9-ին լրատվամիջոցները գրել էին, որ ֆուտբոլիստը մահացել է ավտովթարից։ Կամբայի ենթադրյալ մահից հետո նրա կինը դիմել է կյանքի ապահովագրության նպաստների համար և ստացել զգալի գումար՝ օգտագործելով ԴՀ Կոնգոյի մահվան վկայականը որպես խաղացողի մահվան ապացույց:
Զույգը նախկինում 505,000 ֆունտ ստեռլինգ ապահովագրության պայմանագիր է կնքել, որը կրկնապատկվում է դժբախտ պատահարի դեպքում: Հատկանշական է, որ զույգը փորձել է 3,37 մլն ֆունտի պոլիս ստանալ, սակայն ապահովագրական ընկերությունը մերժել է դիմումը։