Հարձակվող Մեմֆիս Դեպայը 3 գոլ է խփել Նիդեռլանդների հավաքականի կազմում ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին 2 խաղում:
Ընդհանուր առմամբ, 27-ամյա հարձակվողը 2021 թվականին 17 գոլ է խփել ազգային հավաքականում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպան ներկայացնող հավաքականների շրջանում:
Երկրորդ տեղում Հարի Քեյնն է (Անգլիա, 16 գոլ), երրորդում՝ Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 13):