Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը մկանային վնասվածք է ստացել Ուելսի հավաքականի կազմում:
Ինչպես հայտնում է լրագրող Կառլոս Ռոդրիգեսը՝ 32-ամյա խաղացողը ձկնանման մկանի հետ կապված խնդիրներ է ունեցել ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի Բելառուսի հետ խաղում (5:1), ինչի պատճառով փոխարինվել է:
Հաղորդվում է, որ Բեյլը չի մասնակցի այսօր կայանալիք Բելգիայի հավաքականի դեմ խաղին և Մադրիդ վերադառնալուց հետո բուժզննում կանցնի: