«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը նորամուտը նշեց Անգլիայի հավաքականում

«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Սան Մարինոյի ընտրանու դեմ խաղում (0:3, առաջին խաղակես):

Դա 23-ամյա խաղացողի առաջին հանդիպումն է ազգային թիմի կազմում:

Նշենք, որ Ռեմսդեյլը հավաքական էր հրավիրվել ԵՎՐՈ-2020-ի և աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախորդ տուրերի խաղերի համար, ասկայն ոչ մի հանդիպման չէր մասնակցել;