Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն գնահատել է ազգային հավաքականի հեռանկարները Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղում։
«Թիմը պատրաստ է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Չեմ դիտել Բուլղարիայի հետ հանդիպումը, բայց դիտել եմ կարծիքները: Մարզչական շտաբին և թիմին մաղթում եմ հաջողություն։
Ես միշտ կաջակցեմ ձեզ, ես միշտ ձեզ հետ եմ։ Ուկրաինայի հավաքականը միշտ կմնա իմ կյանքի թիմը»,- ասել է Շևչենկոն Great Football ծրագրում։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Շևչենկոն նշանակվեց «Ջենոայի» գլխավոր մարզիչ։