Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի Սերբիայի հետ տնային հանդիպումը (1:2):
«Մենք վատ խաղացինք. Վաղաժամ գոլ խփեցինք, բայց հետո դադարեցինք խաղալ: Ես սրա համար հասկանալի բացատրություն չունեմ։ Մենք կարող ենք շատ ավելի լավ խաղալ։
Առջևում փլեյ-օֆֆն է, և մենք ամեն ինչ կանենք Աշխարհի առաջնություն դուրս գալու համար։ Մենք պետք է շատ ավելի լավ խաղայինք 65 հազար երկրպագուների առաջ»,- ասել է Սիլվան։