Պորտուգալացիները 28 տարվա վաղեմության անհաջաջողություն կրկնեցին

Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Սերբիայի ընտրանուն ԱԱ-2022-ի ընտրական փուլի խմբային փուլի վերջին խաղում (1:2):

Աշխարհի առաջնության ընտրական փուլում վերջին 28 տարվա ընթացքում սա պորտուգալացիների համար միայն երկրորդ տնային պարտությունն է 39 խաղում։

Առաջին անգամ Պորտուգալիան սեփական հարկի տակ պարտվեց 2008 թվականին Դանիային, որը, զիջելով 1:2 հաշվով, վերջում երկու գոլ խփեց՝ 90-րդ և 92-րդ րոպեներին և հաղթեց։