Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղից առաջ գնահատել է իր թիմի՝ ԱԱ-2022-ի եզրափակիչ մրցաշար դուրս գալու հնարավորությունները։
Իտալիան և Շվեյցարիան 15-ական միավորով գլխավորում են ընտրական C խումբը:
«Մենք չպետք է վատը մտածենք. Գիտենք, որ կարևոր հանդիպում է սպասվում, խաղադաշտ ենք մտնելու հաղթելու նպատակով՝ իմանալով, որ Հյուսիսային Իռլանդիային հյուրընկալվելիս հեշտ չէ հաղթել։
Եթե մեզ չհաջողվի հասնել դրան, ապա մենք կունենանք Աշխարհի առաջնություն դուրս գալու ևս մեկ հնարավորություն՝ գարնանը՝ փլեյ-օֆֆի միջոցով: Բայց մենք ցանկանում ենք վաղը հասնել նպատակին, և դա պետք է լինի ուշադրության կենտրոնում»,- ասել է Մանչինին:
Իտալիա – Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին։ Նույն օրը Շվեյցարիան կընդունի Բուլղարիային։