Սերխիո Բուսկետս. «Լուիս Էնրիկեի նման մարզիչ ունենալը ճոխություն է»

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է «Կարմիր ֆուրիայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի մասին:

«Թոփ մարզիչ, աշխարհում լավագույններից մեկը: Նման մարզիչ ունենալը ճոխություն է, քանի որ այսպիսի մասնագետները սովորաբար ակումբներում են աշխատում», – ասել է 33-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Բուսկետսն Էնրիկեի հետ աշխատել է նաև «Բարսելոնայում»՝ 2014-17 թվականներին: