Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կիսվել է մարզիչ Լուիս Էնրիկեի մասին իր մտքերով։
«Լավագույն մարզիչ, լավագույններից մեկն աշխարհում: Նման մարզիչ ունենալը շքեղություն է, քանի որ նման մասնագետներն ավելի հավանական է, որ կաշխատեն ակումբներում»,- ասել է Բուսկետսը։
Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականում աշխատել է 2018-2019 թվականներին, կարճ ընդմիջումից հետո վերադարձել է աշխատանքի։ Մինչև այդ նա մարզել է «Բարսելոնան», «Սելտան» և «Ռոման»։