Ալեքսանդր Շիրոկով. «Ռուսաստանը մի փոքր ավելի քիչ հնարավորություն ունի ԱԱ-ի ուղիղ ուղեգիր նվաճելու»

Ռուս նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը կիսվել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի Խորվաթիայի դեմ վճռորոշ խաղից ունեցած սպասելիքներով։ H խմբի մրցաշարային աղյուսակում Ռուսաստանը 2 միավորով գերազանցում է մրցակցին, ուստի Վալերի Կարպինի խաղացողներին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր ձեռք բերելու համար բավարար կլինի ոչ-ոքին։

– Ռուսաստանը մի փոքր ավելի քիչ հնարավորություն ունի Աշխարհի առաջնություն անմիջապես դուրս գալու, քան Խորվաթիան: Ես կասեի 60-ը 40-ը՝ հօգուտ խորվաթների։

Նրանք կհարձակվեն, մենք կպաշտպանվենք, պետք է պահպանենք այն արդյունքը, որը մեզ պետք է։

– Հավաքականին կարո՞ղ է խանգարել այն, որ նրանց բավարար է ոչ-ոքի արդյունքը:

-Ոչ: Ընդհակառակը, նրանք ավելի անկաշկանդ կխաղան։ Խորվաթներն ամեն գնով պետք է գոլ խփեն, նրանք ճնշում կգործադրեն մեր խաղացողների վրա: Իսկ մենք, տեսականորեն, պետք է դիմադրենք,- ասել է Շիրոկովը Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչին տված հարցազրույցում։