Դիդյե Դեշամ. «Նպատակը որակավորման փուլը հաղթահարելն էր և մենք դա արեցինք»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ղազախստանի ընտրանու նկատմամբ հաղթանակի (8:0) ու ԱԱ-2022 «եռագույնների» դուրս գալու մասին:

«Նպատակն էր հաղթահարել որակավորումը և մենք դա գեղեցիկ կերպով արեցինք։ Դուք կարող էիք տեսնել այն հաճույքը, որը ֆուտբոլիստները ստացան համատեղ խացի:

Սա արդյունք է, որը պարգևատրում է այն ամենը, ինչ մենք արել ենք առաջին ու երկրորդ խաղակեսերում», – Դեշամին է ցիտում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: