ԱԱ-2022. Անգլիայի հավաքականի հայտացուցակում կրկին փոփոխություն է կատարվել

«Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Քոնոր Գալահերը հրավիրվել է Անգլիայի հավաքական՝ մասնակցելու Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Սան Մարինոյի դեմ հանդիպմանը:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը 10 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։