Բելառուսի հավաքականը 24 տարվա վաղեմության հակառեկորդ կրկնեց

Նոյեմբերի 13-ին Ուելսի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական խաղում 5:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն։

Բելառուսի հավաքականի համար այս պարտությունը 8-րդ անընդմեջն էր։ Սա 1997 թվականին թիմի մարզիչ Միխայիլ Վերգեենկոյի գլխավորությամբ սահմանած հակառեկորդի կրկնությունն է։

1997 թվականին 8 պարտություններից 6-ը եղել են պաշտոնական խաղերում, այս անգամ՝ 8-ից 7-ը։

Բելառուսի հավաքականը վաստակած 3 միավորով զբաղեցնում է ընտրական E խմբում վերջին տեղը։