Աարոն Ռեմսին բարելավվել է այս մրցաշրջանի անձնական վիճակագրությունը

Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսին դուբլի հեղինակ է դարձելԱԱ-2022-ի ընտրական փուլի Բելառուսի դեմ խաղում (5:1):

«Յուվենտուսի» 30-ամյա կիսապաշտպանը խփել է մրցաշրջանում իր 2-րդ և 3-րդ գոլերը՝ բոլորն էլ ազգային հավաքականի կազմում։

Թուրինյան ակումբի կազմում այս մրցաշրջանում Ռեմսին 5 կիսատ հանդիպում է անցկացրել՝ առանց արդյունավետ գործողությամբ աչքի ընկնելու։