Իսպանիայի հավաքականի ավագ 33-ամյա Սերխիո Բուսկետսը հայտարարել է Աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո ազգային հավաքականում հանդես գալու մտադրության մասին։ Բուսկետսը 3 օր առաջ ազգային հավաքականի կազմում անցկացրեց 133-րդ հանդիպումը և այս ցուցանիշով դուրս եկավ 3-րդ հորիզոնական:
«Ես նախկինի պես նույնն եմ, ինչ ազգային թիմում և «Բարսելոնայում»: Ինձ շատ գնահատված եմ զգում և փորձում եմ առավելագույնս վայելել ամեն ինչ։
Ես շատ լավ եմ և շատ երջանիկ։ Հուսով եմ, որ կկարողանամ շարունակել խաղալ: Ամեն ինչ կախված է բազմաթիվ գործոններից, բայց ես գոհ եմ հավաքված թիմից»,- Բուսկետսի խոսքն է փոխանցում իսպանական Marca-ն: