Էմիլիանո Սալայի թռիչքի կազմակերպիչը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման

Դեյվիդ Հենդերսոնը, որը 2019 թվականի հունվարին կազմակերպել էր Էմիլիանո Սալայի թռիչքը Նանտից Քարդիֆ, ստացել է 18 ամսվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է BBC-ի կայքը։

Հիշեցնենք, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռը վթարի է ենթարկվել՝ մխրճվելով ջրի մեջ։ Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ և Էմիլիանո Սալայի մարմինը։ Օդաչու Դեյվիդ Իբբոտսոնի մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել։

Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ Դեյվիդ Իբբոտսոնը կոմերցիոն թռիչքներ իրականացնելու վավեր լիցենզիա չի ունեցել։ Նաև օդաչուն չի ունեցել համապատասխան որակավորում՝ գիշերը թռչելու համար։ Այս մասին գիտեր թռիչքը կազմակերպող Դեյվիդ Հենդերսոնը։