Շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, կայացավ ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ֆրանսիա – Ղազախստան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով 8:0 հաշվով։
Գնդակներից մեկի հեղինակը Անտուան Գրիզմանն էր։ Հարձակվողի համար այս գոլը 42-րդն էր ազգային հավաքականի կազմում։ Այսպիսով, նա Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում մաքուր երրորդ տեղ է բարձրացել՝ շրջանցելով Միշել Պլատինիին։
Այս առումով առաջատարը Թիերի Անրին է, ով ունի 51 գոլ։ Երկրորդ տեղում Օլիվյե Ժիրուն է՝ 46։