Մեմֆիս Դեպայը գերազանցեց Ռուդ վան Նիստելռոյի ցուցանիշը՝ հավասարվելով մեկ այլ լեգենդի

ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Նիդեռլանդների հավաքականի Մոնտենեգրոյի դեմ խաղում ձեռքից բաց է թողել հաղթանակը՝ 2:0:

25-րդ րոպեին հաշիվը բացել է «Բարսելոնան» ներկայացնող հարձակվող Մեմֆիս Դեպայը։ 11- մետրանոցից նա խփել է իր 36-րդ գոլը ազգային հավաքականի կազմում։

54-րդ րոպեին նա 37-րդ գոլն է հեղինակել իր հավաքականի կազմում։

27-ամյա խաղացողը շրջանցել է նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին (35), Արյեն Ռոբենի և Դենիս Բերգկամպի հետ կիսում է Նիդեռլանդների հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի 4-րդ տեղը:

Դեպայից առաջ են Պատրիկ Կլյուվերտը (40), Կլաս-Յան Հունտելարը (42) և Ռոբին վան Պերսին (50):