Կարիմ Բենզեման գերազանցեց Դավիդ Տրեզեգեի ցուցանիշը

Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթել է Ղազախստանի ընտրանուն (8:0) ԱԱ-2022-ի որակավորման փուլում։

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալը» ներկայացնող հարձակվող Կարիմ Բենզեման։

Այժմ 33-ամյա հարձակվողն ունի 35 գոլ ազգային հավաքականում։ Այս ցուցանիշով նա Ֆրանսիայի հավաքականի  պատմության մեջ հինգերորդ տեղն է զբաղեցրել՝ առաջ անցնելով Դավիդ Տրեզեգեից (34)։

Լավագույն քառյակում են Միշել Պլատինին և Անտուան ​​Գրիզմանը (41-ական գոլ), Օլիվյե Ժիրուն (46) և Թիերի Անրին (51):

Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում Բենզեման ակումբի և ազգային թիմի կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։ Նաև այս ընթացքում նա ունի կատարած 8 գոլային փոխանցում։