Գարեթ Բեյլն Ուելսի հավաքականում պատմական խաղ կանցկացնի

Նոյեմբերի 13-ին Քարդիֆում կկայանա Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Ուելսի և Բելառուսի հավաքականների հանդիպումը։

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ուելսցիներին խաղադաշտ դուրս կբերի ավագի թեւկապով։ 32-ամյա ֆուտբոլիստի համար հանդիպումը կլինի ազգային հավաքականում 100-րդ հոբելյանական հանդիպումը։

Սա Ուելսի հավաքականի պատմության երկրորդ արդյունքն է։ Ռեկորդը պատկանում է Քրիս Գանտերին, որն անցկացրել է 106 խաղ։ Գանտերն այսօր մնացել է պահեստայինների նստարանին: