Արգենտինայի հավաքականը կրկնել է սեփական ռեկորդը

Արգենտինայի հավաքականին 1:0 հաշվով հաղթանակը Ուրուգվայի նկատմամբ Մոնտեվիդեոյում ԱԱ-2022-ի ընտրական խաղում թույլ տվեց կրկնել սեփական ռեկորդը:

Արգենտինան արտագնա ութ խաղում անպարտելի է (5 հաղթանակ և 3 ոչ-ոքի)՝ կրկնելով իր պատմության լավագույն ռեկորդը։ Ըստ Opta-ի, Արգենտինան նույնպես անպարտելի է եղել ութ արտագնա խաղում (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի) 2000 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի նոյեմբերը։ Այդ ժամանակ թիմը գլխավորում էր Մարսելո Բիելսան։